Երկրի բնակիչները երրորդ ու վերջին գերլուսինը կտեսնեն այս տարվա սեպտեմբերի 9-ին՝ գրում է Space.com-ը:
Գերլուսինը աստղագիտական երևույթ է, երբ լիալուսինը առավել մոտ է գտնվում Լուսնին և Երկրին, ու արբանյակը թվում է 14 տոկոսով ավելի մեծ ու 30 տոկոսով ավելի վառ, քան սովորաբար:
Այս անգամ լիալուսինը կլինի վերջինը մինչև աշնանային գիշերահավասարը, որը Հյուսիսային կիսագնդի բնակիչների համար նշանավորում է աստղագիտական աշնան գալուստը:
Սեպտեմբերին կդիտվի այս տարվա արդեն 3-րդ գերլուսինը: Նախորդ գերլուսինները դիտվել էին հուլիսի 12-ին ու օգոստոսի 10-ին:








































