Պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրել է.
Ահա և վերջ…
Ես ասում էի չէ՞, որ նախագահականի կարգախոսը ուղղված է լինելու ոչ թե ժողովրդին, այլ թիմակիցներին: Կարգախոսը՝ «Դեպի ապահով Հայաստան», այն պարագայում, որ մարտի 1-ի գործով 10 մարդու սպանությունը դեռ բացահայտված չէ, որ զինվորականին ծեծում-սպանում են «Հարսնաքար»-ում, որ երիտասարդներին բանտարկում են 2-6 տարով` ոստիկանի հետ վիճելու համար, երբ կրակում են «Բելաջոյի» բակում ու Սաֆարովին ազատ են արձակում, իսկ Բոզոյանը ռակից մահանում է փուչիկ փչելու համար, մի քիչ ոնց որ լավ չի հնչում:
Չնայած կարևոր չէ, թե ինչպիսի կարգախոսով կզարդարվի Հայաստանը, հասարակ մարդու կյանքում դրանից, մեկ է, բան չի փոխվելու: Թող մերձավորները մտածեն, թե ինչպես է այդ ապահովությունը ի կատար ածվելու ու թեկուզ և ձևական, բայց ինչ-որ մեկի հաշվին:
Հ.Գ. Բել ոսոխին Հայկը հաղթեց…
Կամ հակառակը՝ երևի՞…









































