Արքայազն Ուիլյամի կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրին Միդլթոնը, սպասում է երկրորդ երեխային: Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով Քենսինգթոնյան պալատի հայտարարությանը:
«Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ուրախ են հայտնելու լավ նորություն» ,- ասել է նրանց խոսնակը: Դա նշանակում է, որ արքայազն Ջորջը քույր կամ եղբայր կունենա 2015 թվականի գարնանը: Երեխան գահաժառանգների շարքում արքայազն Հարրին կփոխարիnի 4-րդ տեղում:
Նշվում է, որ վարչապետ Դևիդ Քեմերոնը առաջին շնորհավորողներից է եղել:










































