ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հույս ունի, որ Ռուսաստանը կաջակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունելու բանաձև, որը թույլ կտա դաշինքին նոր գործողություն սկսել Աֆղանստանում 2014թ. հետո: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
«Ինչ վերաբերում է նոր գործողությանը, ապա Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ մենք հստակ հայտարարել ենք, որ կփորձենք ստանալ իրավական հիմք, ինչպիսին է Անվտանգության խորհրդի բանաձևը»,-հայտարարել է Ռասմուսենը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով` ինքը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին ասել է, որ դա պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ բոլոր մշտական անդամների դրական համագործակցությունը:











































