«Յանդեքսի» փոստային ծառայության ավելի քան 1 մլն օգտատերերի գաղտնաբառերը հայտնվել են համացանցում ազատ մատչումով: Ըստ ITAR-TASS-ի՝ դա հայտնաբերել է «Խաբրախաբր» ռեսուրսի հեղինակներից մեկը:
Վերջինս նաև հայտնել է, որ բազան իրենից ներկայացնում է տեքստային փաստաթուղթ, որտեղ կա «Յանդեքսի» փոստային ծառայության 1 մլն գաղտնաբառ:
«Յանդեքսը» ռուսական ինտերնետ ընկերություն է. որին է պատկանում Ռուսաստանում ամենահայտնի որոնողական համակարգն ու ինտերնետ-պորտալը:











































