Այսօր արդեն Երևանի փողոցներում կարելի է հանդիպել Ձմեռ պապիկների և Ձյունանուշիկների: «Առաջին լրատվական»-ի թղթակիցը այդպիսի մի Ձմեռ պապիկի հանդիպեց Երևանի Հանրապետություն փողոցի վրա: Մեր հարցին, թե ո՞րն է Ձմեռ պապիկի և Ձյունանուշիկի զգեստներով կանգնելու պատճառը, «Ձմեռ պապիկը» պատասխանեց. «Եկել եմ փող աշխատեմ, ի՞նչ պետք է անեմ»:
Նշենք նաև, որ վերոհիշյալ Ձմեռ պապիկն ու Ձյունանուշիկը, չնայած քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի հայտարարությանը, թե այս տարի բոլոր Ձմեռ պապիկները պետք է հատուկ մրցույթ անցնեն, իրենց պատշաճ պահեն, չծխեն և այլն, մեզ հետ զրուցում էին բավականին ազատ և ժարգոնային բառապաշարով, բացի այդ էլ` երիտասարդ Ձմեռ պապիկը ծխում էր:











































