Իրաքի արտգործնախարար Խուշիար Զիբարին կայցելի Ադրբեջան:
Ադրբեջանական Trend գործակալությունը, վկայակոչելով Հորդանանում Ադրբեջանի դեսպանատունը, հաղորդում է, որ այցի մանրամասները քննարկվել են Զիբարիի և Հորդանանում ու Իրաքում Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը:
Քննարկվել են նաև Իրաքի և Ադրբեջանի հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:








































