ԱՄՆ-ը քննարկում է Վրաստանին պաշտպանական սպառազինություն մատակարարելու հարցը: Այս մասին Թբիլիսիում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը:
Նա ընդգծել է, որ վրաց գործընկեր Իրակլի Ալասանիայի հետ այսօրվա հանդիպման ընթացքում այս ուղղությամբ գործընկերային հարաբերությունները խորացել են:
«ԱՄՆ-ը քննարկում է Վրաստանին ռազմական սպառազինություն մատակարարելու հարցը: Մենք պատրաստվում ենք այդ ուղղությամբ հետագա քայլերին»,- նշել է Հեյգելը:
Պաշտպանության նախարարը հաղորդել է, որ այդ համատեքստում արդեն բանակցություններ են ընթանում Վրաստանին ռազմական ուղղաթիռներ փոխանցելու վերաբերյալ:








































