Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.
Սիրուշո, բրավո: Առաջին իսկ վայրկյանից դիպավ այս երգը հոգուս: Ես «մեծ արվեստագետ չեմ» և չեմ կարող ինչ-որ մեկին ինչ-որ բան թելադրել ու չեմ էլ հավակնում համախոհների մեծ բանակի, բայց որպես հայ և քաղաքացի, կամ պարզապես ունկնդիր, ես շատ ուրախ եմ և հպարտ, որ դու կոտրում ես բոլոր կարծրատիպերը:
Շատ-շատ ապրես: Եվ այս դարում գոմեշի պես համառ պիտի լինի հայն իր պատմական ներկան կառուցելու համար: Իսկ Կոմիտասի գութաներգի անսահման աշխարհն ամենաերիտասարդներին հասցնելու ավելի լավ միջոց չէր էլ կարելի գտնել: Սիրուշո և Ավետ Բարսեղյան, սիրում եմ ձեր ստեղծագործական տանդեմը: Միասին նոր բանաձևերի ստեղծարար եք:









































