Աֆղանստանում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում 28%-ով մեծացել է` 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: Այս մասին հաղորդում է Khaama Press-ը:
Ուրբաթ Աֆղանստանի աջակցության ՄԱԿ-ի առաքելությունը զեկույց է հրապարակել, որտեղ ասվում է, որ 2012թ. երրորդ եռամսյակում Աֆղանստանում սպանվել է 967 մարդ, վիրավորվել` 1,59 հազար խաղաղ բնակիչ:
Ըստ МООНСА-ի փորձագետների գնահատականների՝ մահացու դեպքերի պատասխանատվության 80%-ը աֆղանական զինված ընդդիմության վրա է, աֆղանական անվտանգության ուժերը պատասխանատու են միայն 6% մահացությունների համար: Ընդ որում` 10% մահացությունների մեղավորներին ՄԱԿ-ի մասնագետները չեն կարողացել հաստատել:
Միաժամանակ, МООНСА-ն տեղեկացրել է, որ 56% դեպքերում խաղաղ քաղաքացիների մահվան պատճառ են դարձել պայթյունները, ինչպես նաև ահաբեկչությունները:
МООНСА-ն կոչ է արել «Թալիբան» շարժման ծայրահեղական ուղղության կողմնակիցներին կատարել այն պարտավորությունները, որոնք 2008 թվականին սահմանել է շարժման առաջնորդ Մուլլա Օմարը: Դրանցից ամենակարևորը ճանապարհներին պայթուցիկներ չկիրառելն է:






































