Սիրիացի գրոհայինները հարձակվել են լիբանանյան բանակի սահմանային անցակետի վրա, որը գտնվում է սահմանից 14կմ հեռավորության վրա: Նրանք կրակել են զինվորների վրա՝ նրանց մոտենալով մոտոցիկլետներով: Պատասխան կրակ բացելով՝ լիբանանյան զինծառայողները սպանել են հարձակվողներից մեկին, իսկ մյուսին վիրավորել են, մեկին էլ գերի են վերցրել, գրում է ITAR-TASS-ը:
Միաժամանակ Թուֆեյլ սահմանամերձ շրջանում հայտնաբերվել և ոչնչացվել է ականապատված մեքենաների մի ամբողջ կայան, որոնք ծայրահեղականները պատրաստվում էին օգտագործել Լիբանանում ահաբեկչական գործողություններ կազմակերպելիս:
Լիբանանյան կառավարությունը սեպտեմբերի 4-ին «կանաչ լույս» է տվել երկրի զինված ուժերին՝ Սիրիայի հետ սահմանակից լեռնային շրջաններում զինված գործողություններ իրականացնելու համար:
Ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարելու համար լիբանանյան իշխանությունը ճգնաժամային շտաբ է ստեղծել:











































