«Հայ զինվորն է միայն մեր պաշտպանվածության գրավականը: Ես այսօր շատ տպավորված եմ. մեր տղաներն ակտիվ են, արի են, հայրենասեր են: Մենք կարող ենք հույս դնել մեր տղաների վրա»,- ասաց «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը Տավուշում լրագրողների հետ զրույցի ընթացքում՝ հավելելով, որ վերջին ժամանակահատվածում հպարտանալու տեղիք տվեցին հայ զինվորները՝ հակառակորդին ապացուցելով, որ մեր սահմանները խախտել չի լինի: Ըստ նրա՝ զինվորների արիությամբ ոգեշնչված են թե նրանց մայրերը, հարազատները և թե բոլորը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում