ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, պատասխանելով հարցին՝ գնալո՞ւ է Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղը դիտելու, ասաց, որ թեև սպորտով զբաղվում է, բայց ֆուտբոլը միակ սպորտաձևն է, որով ինքը ո՛չ զբաղվել է, ո՛չ էլ հետաքրքրվում է, սակայն համոզված է, որ մեր ոգով, խոսքով պիտի նպաստենք, որ մեր հավաքականը հաղթի։
Բայց քանի որ ֆուտբոլով չի հետաքրքրվում, հետևաբար չի կարող հաշիվ կանխատեսել։
Հարցին, թե կոնկրետ ո՞ր սպորտաձևով է զբաղվում ինքը, սոսկ պատասխանեց՝ արևելյան, և անպատասխան թողեց այն հարցը, թե արևելյանի կողմնակից է միայն սպորտաձևո՞ւմ, թե՞ նաև քաղաքականության մեջ։





































