Շատերը կարծում են, որ մարիխուանա ծխելը կախվածություն չի առաջացնում: Սակայն, Մասաչուսեթսի հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ մարիխուանայի երիտասարդ սիրահարների 40%-ի մոտ կախվածություն կա, գրում է The Daily Mail-ը:
Մարիխուանան աշխարհում արգելված, սակայն ամենաշատը օգտագործվող թմրանյութերից մեկն է: 77 միլիոն եվրոպացիներ խոստովանել են, որ իրենց կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ փորձել են այն: ԱՄՆ-ում 2007-ից սկսած մարիխուանա ծխողների թիվը աճել է: Հնարավոր է, դա կապված է նրա հետ, որ որոշ նահանգներում 2012-ից բուժական նպատակներով մարիխուանայի օգտագործումը օրինականացվել է:
Մարիխուանայից կախվածություն ունեցող դեռահասները հաճախ են բախվել դպրոցում, աշխատավայրում, հարաբերություններում խնդիրների և ֆինանսական բարդությունների հետ: Եթե մարդը ընդունում է, որ թմրանյութերից կախվածություն ունի, ապա դա օգնում է շտկել իրավիճակը: Կախվածությունը չընդունող դեռահասներն իրենց վիճակը մարիխուանայի հետ չեն կապում:












































