Ուկրաինայում հրադադարի մասին պայմանավորվածությունը կարող է նպաստել երկրում հակամարտության խաղաղ լուծմանը, եթե ուղեկցվի երկրում ընթացող իրադարձություններով: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ԱՄՆ նածագահ Բարաք Օբամային:
«Մենք վճռականորեն աջակցում ենք Պորոշենկոյի ջանքերին` ուղղված երկրում հակամարտության խաղաղ լուծմանը: Այսօր հայտարարված հրադադարը կարող է մոտեցնել այդ նպատակին, եթե միայն դրան հետևեն երկրում տեղի ունեցող իրադարձությունները»,- հայտարարել է Օբաման ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո մամլո ասուլիսի ժամանակ:










































