Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի հայտարարության և Անխել դի Մարիայի տրանսֆերի վաճառքի մասին.
«Ռոնալդուին շատ լավ եմ ճանաչում: Նա լավագույնն է աշխարհում: Գիտեմ նրա խոսքերի մասին ու մի բան վստահորեն կարող եմ ասել, որ նա չի կասկածում ակումբի տրանսֆերային քաղաքականության վրա: Մեր հարաբերությունները գերազանց են:
Ես առաջին անգամ «Ռեալ»-ի նախագահ դարձա 2000 թվականին: Այդ օրվանից շատ ֆուտբոլիստներ են եկել «արքայական ակումբ»: Շատերը նաև լքել են մեր շարքերը: Փորձը ցույց է տալիս, որ ովքեր հեռացել են ակումբից, միշտ համարվել են ամենաուժեղը, իսկ ովքեր եկել են, նրանց լավագույն լինելը կասկածի տակ է եղել: Առաջին այդպիսի ֆուտբոլիստը Զիդանն էր, վերջինը` Բեյլը: Դի Մարիան և մյուս ֆուտբոլիստները մեր կողմից հարգանքի են արժանի: Նրանք միշտ կարող են օգտվել մեր կողմից ցուցաբերված հարգանքից ու վստահությունից:
Երբ ֆուտբոլիստները հեռանում են «Ռեալ»-ից, ունենալով գործող պայմանագիր, դա արեն նրանց խնդիրն է: Մենք, պարզապես, չէինք կարող բավարարել դի Մարիայի ֆինանսական պահանջները: Ակումբը նրան առաջարկեց թարմացնել պայմանագիրը, որի կետերը մենք կարող էինք կատարել: Սակայն նրա առաջարկած ֆինանսական պահանջների դեպքում նա կլիներ «Ռեալ»-ի երկրորդ ամենբարձր վարձատրվող ֆուտբոլիստը»-, ասել է Պերեսը










































