ԲԱՏԵ-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն նոր պայմանագիր է ստորագրել թիմի հետ: Պայմանագրի ժամկետի վերաբերյալ հավելյալ տեղեկություն չի հաղորդվում՝ գրում է թիմի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Գոնչարենկոն ԲԱՏԵ-ի ղեկին է՝ սկսած 2007 թվականից: Նրա գլխավորության ներքո թիմը դարձել է ազգային առաջնության հաղթող, Գավաթի հաղթող, երկու անգամ՝ Բելառուսի սուպերգավաթի դափնեկիր:









































