Վաշինգտոն և Կոլորադո նահանգներում մարիխուանա ծխողներին հետապնդումն ԱՄՆ-ի ֆեդերալ իշխանությունների առաջնային խնդիրը չէ: Այս մասին հայտարարել է նախագահ Բարաք Օբաման:
Հիշեցնենք, որ Կոլորադո և Վաշինգտոն նահանգներում մարիխուանա ծխելը ժամանցային նպատակներով օրինականացվել է, որն էլ հակասում է երկրի ֆեդերալ օրենսդրությանը:
«Մենք ավելի կարևոր խնդիրներ ունենք»,- ասել է Օբաման, նշելով , որ այս պահին չի խրախուսում մարիխուանայի ընդհանուր օրինականացումը, գրում է Lenta.Ru-ն:
Ինչպես տեղեկացվում է, դեկտեմբերի 1-ին Կոլորադո նահանգի նահանգապետը օրենք է ստորագրել, որի համար քվեարկել են նահանգի բնակիչները, որն էլ մասնակի օրինականցնում է նահանգի տարածքում մարիխուանայի օգտագործման օրինականացումը: Այժմ Կոլորադոյի 21-ամյա ցանկացած բնակիչ կարող է 28,35 գրամ մարիխուանա ունենալ: Սակայն դրա առքն ու վաճառքը նախկինի պես խստիվ արգելվում է:
Կոլորադոն երկրորդ նահանգն է, որն օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը: Ավելի վաղ՝ դեկտեմբերի 6-ին, մարիխուանայի օգտագործումն օրինականացրել էր Վաշինգտոն նահանգը: Սակայն հասարակական վայրերում մարիխուանա ծխելն արգելվում է: Միևնույն ժամանակ, ֆեդերալ կառավարությունը հնարավորություն ունի արգելել մարիխուանայի ազատ վաճառքը Վաշինգտոնի տարածքում:










































