Tuttosport-ը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի հավակնորդներից մեկը Ֆաբիո Կանավարոն է՝ հավաքականի նախկին պաշտպանը: Նշենք, որ նա կարող է ստանձնել գլխավոր մարզիչի պաշտոնը 2014 թվականի Աշխարհի խաղերից հետո:
Ակնկալվում է, որ Կանավարոն կմիանա հավաքականին Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության ժամանակ: Նա դասեր կանցնի Իտալիայի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի կողմից:





































