Խաղացողի գործակալ Ռոբ Յանսենը հայտարարել է, որ իր հաճախորդը չի հեռանա «Ռոմա»-ից:
Ստեկելենբուրգին սկսել են ակտիվորեն կապել «Ֆուլհեմ»-ի հետ, սակայն խաղացողի գործակալը շտապել է հավաստիացնել, որ իր հաճախորդը չի հեռանա «Ռոմա»-ից:
«Ես ամբողջովին հերքում եմ այս լուրերը: Մենք կապ չենք հաստատել ոչ՛ լոնդոնյան ակումբի, ոչ՛ նրանց գլխավոր մարզիչ Մարտին Յոլի հետ:
Մարտեն Ստեկելենբուրգը երջանիկ է «Ռոմա»-ում ու լավ հարաբերություններ ունի գլխավոր մարզիչ Զդենեկ Զեմանի հետ»,- Յանսենի խոսքերն է մեջբերում Calcio Mercatto-ն:








































