Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դուբլի հեղինակ է դարձել Էստոնիայի ազգային թիմի դեմ ընկերական խաղում: Այդ գոլերից հետո Զլատանը ճանաչվել է Շվեդիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու:
Հիշելով ազգային թիմի կազմում խփած գոլերը` հարձակվողն առանձնացրել է Անգլիայի ընտրանու դեմ խաղում հեղինակած գնդակը:
«Բախտս փոքր ինչ բերեց, որ Էստոնիայի դարպասը գրավեցի կրունկի հարվածով: Բայց դա միակ տարբերակն էր գոլ խփելու:
Լավագույն գո՞լս… կառանձնացնեմ Անգլիա – Շվեդիա խաղում խփած գնդակս: Ընդհանրապես, բոլոր գոլերն են կարևոր»,- հայտարարել է հարձակվողը:
Հարձակվողի առանձնացրած գոլը կարող եք դիտել 59-րդ վայրկյանից







































