Երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման նպատակով եռօրյա այցով Հնդկաստան է ժամանել Պակիստանի ներքին գործերի նախարար Ռեհման Մալիկը:
Ինչպես սպասվում է, Պակիստանի և Հնդկաստանի ՆԳՆ ղեկավարները կհայտարարեն երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի կարգի հեշտացման մասին, ինչն էլ թույլ կտա հարազատներին ավելի հաճախ այցելել միմյանց, նաև կնպաստի գործնական այցերին:
Բանակցությունների ընթացքում հնդկական կողմը հանդես կգա կոչով` արագացնելու այն պակիստանցիների դեմ դատական գործերը, ովքեր մեղադրվում են Մումբայ քաղաքում իրականացված ահաբեկչության մեջ:
2008 թ. հարձակումներ էին իրականացվել Մումբայ քաղաքի հյուրանոցների, կայարանի և Եվրոպական մշակույթի կենտրոնի վրա, որին զոհ էր գնացել ավելի քան 170 մարդ:










































