Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ Հոլանդիայի ընտրանու դեմ ընկերական հանդիպումը հետաքրքիր և օգտակար է եղել թիմի մարզչական շտաբի համար:
«Բացի արդյունքը ինձ հետաքրքրում էր, թե ինչպես կխաղան տղաները: Ջանասիրության, ագրեսիվության և ֆուտբոլային որոշակի գաղափարների տեսակետից, որոնք մենք ցանկանում ենք կյանքի կոչել, դրական տեղաշարժ եմ զգում:
Իմ սաները դեպի լավն են ձգտում: Միասին ընդամենը չորս օր ենք աշխատել: Այպիսի խաղերը վստահություն են ներշնչում: Ճիշտ ուղու վրա ենք: Մեր թիմում խաղում են փորձառու խաղացողներ և երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են չեմպիոն դառնալ»,- Football Italia-ն մեջբերում է Կոնտեի խոսքերը:










































