Ամերիկացի գիտնականները ԱՄՆ Պետդեպի Twitter-յան օգտահաշիվները ճանաչել են տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների հետ շփման ամենաարդյունավետ գործիք, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի: Գիտնականների հոդվածը հրապարակված է Journal of Public Relations Research գիտական ամսագրում:
Գիտնականների պնդմամբ՝ ամերիկացի դիվանագետներն օգտագործում են այդ շփման համար արդյունավետ սոցիալական միջնորդների: Դա հատկապես երևում է Պետդեպի տարբեր Twitter-ներում:
Որպես օրինակ է բերվել #SecClinton հեշթեգը, որով էլ ակտիվ շփում է տեղի ունենում օգտատերերի հետ:
Բացի այդ՝ Պետդեպը երրորդ երկրների հետ շփման համար հաճախ է օգտագործում բլոգերների ու հասարակական կազմակերպությունների:











































