Sunday, 05 07 2026
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:45
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:15
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի

«ԱՄՆ-ը Սիրիա ներխուժելու համար պատրվակ է գտել». Ջամիլ

Միացյալ Նահանգների կողմից սիրիական ընդդիմադիր «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորումն ահաբեկչական ճանաչելուց հետո ԱՄՆ-ը կարող է զինված ներխուժել Սիրիա։ Ուրբաթ օրն այս մասին ասել է խմբավորման առաջնորդ, փոխվարչապետ Կադրի Ջամիլը:

«Ինչ վերաբերոմ է «Ան-Նուսրայի ճակատ»-ին, ինձ այդ կապակցությամբ անհանգստացնում է այն հանգամանքը, որ այն կարող է զիված միջամտության պատճառ դառնալ»,- ասել է Ջամիլը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում։ Այս մասին տեղեկացնում է «Интерфакс»-ը:

«Կարելի է օրինակ բերել Պակիստանը, թե ինչպես ամերիկացիները «Թալիբան»–ի դեմ պայքարի պատրվակով ներխուժեցին Պակիստան: «Ան-Նուսրայի ճակատը» կարող է այդպիսի պատրվակ հանդիսանալ: Նահանգները կարող են անօդաչու ինքնաթիռ ուղարկել, «Ան-Նուսրայի ճակատը» կոչնչացնի այն, և դա կօգտագործվի որպես ներխուժման առիթ», – շարունակել է նա:

Ջամիլը նաև հերքել է այն մեղադրանքները, որ իր կողմից ղեկավարվող կազմակերպությունը «գրպանային» ընդդիմություն է։

«Ի՞նչ հիմքով եք դուք պնդում, որ ուրիշները այդպիսի հայտարարություններ են անում: Ձեր հայտարարությունը սուբյեկտիվ բնույթ է կրում: Այն սխալ է»,- ասել է նա՝ դիմելով այն լրագրողին, ով նրան խնդրել է մեկնաբանել նմանատիպ հայտարարությունները:

«Մեր դիրքորոշումը շատ դժվար է: Մենք երկու կրակների միջև ենք կանգնած. ռեժիմը և ընդդիմությունը կոշտ դիրքեր են գրավել, իսկ մենք փորձում ենք այլ ճանապարհ գտնել», – շարունակել է Ջամիլը:

Նա կրկին կոչ է արել սիրիական բոլոր քաղաքական ուժերին երկխոսություն սկսել, սակայն նշել է, որ Ճակատը չի բանակցի այն ուժերի հետ, որոնք կողմ են Սիրիայում զինված միջամտությանը:

Խոսելով սիրիական ընդդիմության միավորվելու մասին, նա նշել է. «Ի՞նչ է նշանակում «միացյալ ընդդիմություն»: Նշանակում է, որ հարկավոր է միավորել ընդդիմությանը: Այն հիշեցնումէ նախկին ռեժիմը, երբ կար մի կառավարող կուսակցություն: Մենք դեմ ենք դրան»:

Ինչպես նշել է ВЗГЛЯД–ը, ԱՄՆ-ը երեքշաբթի օրը հայտարարել է ծայրահեղական «Ան-Նուսրայի ճակատ»-ը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու որոշման մասին և միջոցներ է ձեռնարկել դրա առաջնորդների նկատմամբ:

Իր հերթին Սիրիական ընդդիմության ազգային կոալիցիայի ղեկավար Մոազ Ալ-Խատիբը կոչ է արել Վաշինգտոնին վերանայել իր որոշումը:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ «Ան-Նուսրայի ճակատ»-ի ներկայացուցիչները զավթել են Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ նահանգի ռազմական բազան, որից հետո Վաշինգտոնը որոշում էր ընդունել «Ջեբխատ ան-Նուսրա»-ն, որը կապված է «Ալ-Կաիդա» ցանցի հետ, ներառել արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:

«Ջեբխատ ան-Նուսրա» կազմակերպությունը, մասնավորապես, իր վրա է վերցրել Դամասկոսում հոկտեմբերի 9-ին մահապարտի օգնությամբ կատարված ահաբեկչական ակտի, կառավարական ուժերի դեմ բազմաթիվ հարձակումների, հեռուստակենտրոնի վրա հարձակման, տեղական լրագրողների հետ հաշվեհարդար տեսնելու դեպքերի պատասխանատվությունը:

Associated Press-ի տեղեկատվությամբ՝ կազմակերպության որպես ահաբեկչական խմբավորման պաշտոնական ճանաչման մասին որոշումը կընդունվի հաջորդ շաբաթ:

Դա նշանակում է, որ այդ արգելվում է ԱՄՆ–ի կամ դրա քաղաքացիների կողմից ցանկացած աջակցություն, ինչպես նաև ԱՄՆ-ի բանկային համակարգում կսառեցվեն այդ կազմակերպության ակտիվները:

Բարաք Օբամայի վարչակազմի տվյալ որոշումն ավելի շատ սիմվոլիկ նշանակություն ունի, որը ցույց է տալիս Սիրիայի տարածքում ծայրահեղականների ակտիվացման վերաբերյալ ԱՄՆ-ի անհանգստությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում