Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի ցուցադրած խաղը:
Հիշեցնենք` 27-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Անգլիայի Պրեմիեր Լիգայի երեք տուրերում Ֆաբրեգասը գոլային չորս փոխանցում է կատարել:
«Ֆաբրեգասին պետք չէ ժամանակ` ադապտացվելու համար: Սեսկը գիտի, թե ինչպիսի առաջնություն է, քանի որ նախկինում հանդես է եկել «Արսենալ»-ի կազմում: Նա երջանիկ էր, երբ «Չելսի» տեղափոխվեց: Իսկ եթե ֆուտբոլիստը երջանիկ է, նա ավելորդ ճնշում չի զգում:
Սեսկը պատասխանատվության զգացում ունի: Այնպես որ, նրա խաղն ինձ բացարձակապես չի զարմացնում»,-Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Mirror-ը:







































