Lufthansa գերմանական ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել նախնական ավելի քան 200 ավիաչվերթ՝ այսօր Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում օդաչուների ծրագրած գործադուլի պատճառով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: Չեղյալ հայտարարված չվերթների ցուցակը հրապարակվել է փոխադրողի պաշտոնական կայքում:
Lufthansa-ի գնահատականով՝ գործադուլը կանդրադառնա մոտ 25 հազար ավիաուղևորի վրա: Գործադուլի անցկացման կոչով հանդես է եկել Vereinigung Cockpit E.V. արհմիությունը:
Ներկայում Lufthansa-ն աշխատում է թռիչքների իրականացման արտակարգ պլանի ստեղծման վրա՝ գործադուլի հետևանքների մեղմացման համար:
Գործադուլը կսկսվի այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 19.00-ին, և կշարունակվի մինչև շաբաթ՝ ժամը 01.00-ն:
Գործադուլի հիմքում սակագնային համաձայնագրերի փոփոխությունների մասին տապալված բանակցություններն են, որոնք արհմիությունը վարել է Lufthansa-ի ներկայացուցիչների հետ:










































