Մոտեցող տոների կապակցությամբ բրիտանացի Սթյուարտ Էջը փորձել պարզել համերկրացիների կարծիքն այն մասին, թե արդյո՞ք դեռ գոյություն ունի սպիտակ ճագոմի (բույս) ավանդույթը։
YouTube-ի իր օգտահաշվում նա տեղադրել է հերթական խաղարկումը՝ սպիտակ ճագոմի ներքո համբուրվելու սուրբծննդյան ավանդույթի վերաբերյալ կարծիքների և դրա միջոցով համբույրների կորզմամբ:
Սրճարանում անցկացված հարցման ժամանակ նրանք, ովքեր տեղյակ չեն եղել ավանդույթից և նման բան երբևէ չեն փորձել, դրա հնարավորությունը ստանալով՝ փորձելու ցանկություն են հայտնել։ Ի դեպ, Սթյուարտը հասցրել է նույնիսկ մեկ ապտակի արժանանալ:








































