Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը, ով այժմ ազատ գործակալի կարգավիճակում է, մոտակա ժամանակներս պայմանագիր կկնքի անգլիական «Լիվերպուլ»-ի հետ:
Մերսիսայդյան թիմը պատրաստ է սպասել այնքան, մինչև 32-ամյա փորձառու իսպանացին լիովին ապաքինվի ծնկի վնասվածքից և եթե ամեն ինչ հաջող լինի, ապա «Լիվերպուլ»-ի Վալդեսին մեկ տարվա պայմանագիր կառաջարկի։
Հիշեցնենք, որ Վիկտորը պետք է անցած ամռանը տեղափոխվեր ֆրանսիական «Մոնակո», սակայն հաջող բուժզննում չանցնելու պատճառով գործարքը ձախողվեց։









































