Իտալացի հանրահայտ մասնագետ Ֆաբիո Կապելոն պատրաստ է խզել պայմանագիրը Ռուսաստանի ֆուտբոլի միության հետ:
Բանն այն է, որ Կապելոն արդեն 2 ամիս աշխատավարձ չի ստացել: Նա մինչև հոկտեմբերի 1-ը վերջնաժամկետ է ներկայացրել ՌՖՄ-ին: Այս մասին տեղեկացնում է Vesti.ru-ն:
Ռուսական կողմն առայժմ ոչ մի կերպ չի արձագանքել մարզչի որոշմանը:









































