Microsoft ընկերությունը Բեռլինում անցկացվող հատուկ միջոցառման ժամանակ ներկայացրել է իր նոր՝ Lumia 830 ու 730/735 սմարթֆոնները՝ հայտնում է Gazeta.ru-ն:
Lumia 830 սմարթֆոնը ընկերությունն անվանում է հասանելի ֆլագման: Սմարթֆոնն ունի 10 մեգապիքսելանոց տեսախցիկ՝ օպտիկական կայունացման համակարգով, 5-դյույմանոց HD-դիսփլեյ (1280х720 կետայնության), 4 միջուկանի Qualcomm պրոցեսոր՝ Snapdragon 400: Սարքը վաճառքի կհանվի 330 դոլարով:
Lumia 730 Dual Sim-ն ու 735-ն ավելի հասանելի սարքեր են:
Սարքերը վաճառքի կհանվեն արդեն այս ամիս՝ 219 դոլարով: Սմարթֆոնների հետ միասին Microsoft-ը գովազդել է նորացված Lumia Denim-ը, որը հիմնված է Windows Phone 8.1 Update 1-ի վրա:








































