ԱՄՆ Նյու Յորք նահանգի Կենտրոնական հոգեբուժական կլինիկայի առնվազն 12 աշխատակից է տուժել հիվանդների հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով բժիշկներին:
Գործակալության տվյալներով՝ Մարսի քաղաքում գտնվող կլինիկայի 5-6 հիվանդ հարձակվել է հաստատության աշխատակիցների և բուժվող այլ մարդկանց վրա: Դեպքը տեղի է ունեցել ճաշասենյակում, հիվանդները կիրառել են խոհանոցային պարագաներ: Երկու աշխատակից գլխի վնասվածքով հոսպիտալացվել է: Հայտնի է դարձել, որ համանման հարձակում է իրականացվել նաև մեկ հարկ վերև:
Ոստիկանությունը սկսել է հետաքննել դեպքը: Հարձակվածներից ոչ մեկը չի ձերբակալվել:









































