Սեպտեմբերի 12-ից ոչ ներգաղթային և ներգաղթային որոշ արտոնագրերի (վիզաների)միջնորդավճարրի չափը կփոփոխվի: Խնդրում ենք նկատել, որ այցելուների (բիզնես , զբոսաշրջային, բժշկական),ուսանողական և փոխանակման ծրագրերին մասնակցելու նպատակով տրվող արտոնագրերիմիջնորդավճարները փոփոխության չեն ենթարկվի: Հիշյալ արտոնագրերի տեսակների համար դիմորդները կշարունակեն վճարել 160 ԱՄՆ դոլար:
Ստորև ներկայացված են արտոնագրերի այն տեսակները, որոնց վրա այս փոփոխությունը կանդրադառնա.
Ոչ ներգաղթային մուտքի արտոնագրի համար գանձվող միջնորդավճարներ
| Արտոնագրի տեսակ | միջնորդավճարի նախկին չափը | միջնորդավճարի նոր չափը |
| Պայմանագրային հիմունքներով ներդրողների և առևտրով զբաղվողների համար նախատեսված արտոնագրեր (E) | $270 | $205 |
| Հարսնացուների/փեսացուների արտոնագրեր (K) | $240 | $265 |
| Սահմանահատման քարտեր (մինչև 15 տարեկանների համար) | $15 | $16 |
Ներգաղթային արտոնագրերի համար գանձվող միջնորդավճարներ
| Արտոնագրի տեսակ | միջնորդավճարի նախկին չափը | միջնորդավճարի նոր չափը |
| Ազգականի և ընտանիքի անմիջական անդամի դիմումներ | $230 | $325 |
| Աշխատանքային միջնորդագրերի վրա հիմնված դիմումներ | $405 | $345 |
| Հատուկ ներգաղթային արտոնագրի դիմողներ (բացառությամբբազմազանության արտոնագրի դիմողների) | $220 | $205 |
| Վերադարձող մշտական բնակչի կարգավիճակի սահմանում | $275 | $180 |
| Երկու տարվա բնակության պահանջի վերացման դիմում | $215 | $120 |
| Աջակցության երաշխավորագրի վերանայում (միայն այն դեպքում, երբաջակցության երաշխավորագիրը վերանայվում է ԱՄՆ-ում) | $88 | $120 |
ԱՄՆ քաղաքացիներին մատուցվող և վարչական գործընթացի հետ կապված ծառայություններ
| Ծառայության տեսակ | միջնորդավճարի նախկին չափը | միջնորդավճարի նոր չափը |
| ԱՄՆ քաղաքացիությունից պաշտոնական հրաժարման վարչականգործընթաց | $450 | $2,350 |
| Օգտագործված հյուպատոսական ժամանակի վճար (աշխատանքայինժամերից հետո կամ գրասենյակից դուրս մատուցած ծառայության համար ) | $231 | $135 |
Մուտքի արտոնագրի բոլոր դիմորդները դիմումի միջնորդավճարը պետք է վճարեն ըստ վճարման օրվա գործողդրույքաչափի: Բացառություն են կազմում մուտքի ներգաղթային արտոնագրերի դիմումների ներքինվճարներըՎիզաների ազգային կենտրոնում (ՎԱԿ), որոնց դեպքում կիրառվում է հաշվի ներկայացման օրվա դրությամբ գործող միջնորդավչարը:
Այն միջնորդավճարները, որոնց դրույքաչափերը նվազելու են, փոխհատուցման ենթակա չեն: Եթե դուք վճարումը կատարել եք մինչև 2014թ-ի սեպտեմբերի 12-ը, , և այդ միջնորդավճարը նվազել է, ապա մենք չենք կարողիրականացնել փոխհատուցում:
Ոչ-ներգաղթային արտոնագրերի բարձրացված միջնորդավճարների պարագայում մուտքի արտոնագրի արդեն իսկ կատարված վճարումները կընդունվի նորացված միջնորդավճարները ուժի մեջ մտնելուց հետո 90 օրվա ընթացքում:
Միջնորդավճարի փոփոխման մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով ԱՄՆ հյուպատոսական հարցերով գրասենյակի travel.state.gov կամ դեսպանության կայքէջերը http://armenia.usembassy.gov/visas.html.












































