Մադրիդի «Աթլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն խոսել է իր հաջողության մասին:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը հինգ գոլի հեղինակ դարձավ «Դեպորտիվո»-ի դեմ խաղին: Ֆալկաոն անցած տարի կարողացավ 31 գոլի հեղինակ դառնալ մադրիդյան թիմի կազմում: Դրանից առաջ ռեկորդը պատկանում էր Ֆորլանին՝ 28 գոլով:
««Պորտու»-ի կազմում դարձել եմ չորս գոլի հեղինակ, սակայն մեկ խաղում հինգ գոլ պրոֆեսիոնալ կարիերայում չէի հեղինակել: Իհարկե, Բոգոտայում խփել եմ այդքան գոլ, բայց այն ժամանակ երեխա էի: Հիմա այս պահն անմոռանալի է»,- ասել է Ֆալկաոն:









































