Ֆրանսիայի ընտրանու դեմ ընկերական խաղի նախօրեին Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ Եվրոպայի գործող չեմպիոնները նոր փուլի շեմին են: Աշխարհի 2014 թվականի առաջնությունից հետո թիմի կազմը համալրվել է նոր ֆուտբոլիստներով:
«Մենք նոր փուլի շեմին ենք և մեր թիմում ութ նորեկներ կան, ովքեր չեն մասնակցել «Մունդիալ-2014»-ին: Հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի:
Նախկինում գործ ունեինք հաջողությունների հետ և պետք է հաղթահարեինք այդ ճնշումը: Իսկ այժմ պետք է հաղթահարենք աշխարհի 2014 թվականի առաջնությանն անհաջողության մատնվելու խնդիրը»,- AS-ը մեջբերում է դել Բոսկեի խոսքերը:







































