Sony Pictures ստուդիան թողարկել է ռեժիսոր Քեթրին Բիգելոուի «Թիրախ համար 1» ֆիլմի վերջնական թրեյլերը: Սցենարի հեղինակը Մարկ Բոուլն է: Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա, պատմում է աշխարհի նախկին թիվ մեկ ահաբեկչի՝ Ուսամա բեն Լադենի ոչնչացման մասին: Այս մասին հայտնում է Deadline.com-ը:
Բիգելոուի «Թիրախ համար 1» ֆիլմը դեռևս հանրությանը չի ներկայացվել, սակայն հասցրել է մի շարք կինոստուգատեսների («Ոսկե գլոբուս» և ԱՄՆ-ի դերասանների գիլդիայի մրցանակաբաշխություն ) անվանակարգերում լուրջ մրցակցություն մտցնել:











































