«Արագ եռաժանի-2014» զորավարժություններին կմասնակցեն 1.3 հազար զինծառայողներ՝ աշխարհի 15 երկրներից: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության ներկայացուցիչ Գրեգորի Հիքսը:
««Արագ եռաժանի» զորավարժությունները պետք է անցկացվեն սեպտեմբերի 16-26-ը»,- ասել է Հիքսը:
Նրա խոսքերով՝ «դրանց կմասնակցեն մոտ 1.3 հազար զինծառայողներ 15 երկրներից՝ ներառյալ Ուկրաինան, Ադրբեջանը, Բուլղարիան, Կանադան, Վրաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Իսպանիան և ԱՄՆ-ը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ»:
Ենթադրվում է, որ զորավարժությունները կանցկացվեն Լվով քաղաքի մերձակայքում:








































