Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

Արցախը պետք է լինի համայն հայության պարծանքը. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրման հանդիսավոր արարողություն:

Արարողության ժամանակ Բակո Սահակյանն ընդգծել է, որ անկախության այս 23 տարիները եղել են դիմակայության ու մաքառումների, պետականաշինության ու կայացման տարիներ, որոնց ընթացքում մենք ազգովի պաշտպանել ենք Արցախի ազատությունն ու անկախությունը, Մայր Հայաստանի և Սփյուռքի աջակցությամբ աշխատանքներ տարել պատերազմի հետևանքների ու ավերածությունների վերացման ուղղությամբ և կանգնել կայուն զարգացման ուղու վրա:

«Մենք հաստատակամ ենք ու վճռական` շարունակելու մեր ընտրած ուղին, շարունակելու այն բարձր գիտակցումով, որ Արցախը պետք է լինի կայուն, հզոր, զարգացած ու ժողովրդավարական երկիր, որը կարող է արժանիորեն ներկայանալ աշխարհին և լինել համայն հայության պարծանքը: Համատեղ ուժերով պետք է անել հնարավորն այդ նպատակները կյանքի կոչելու համար»,- իր խոսքում նշել է Բակո Սահակյանը:

Նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ գնալով նոր թափ է ստանում Արցախի միջազգային ճանաչման գործընթացն՝ այս համատեքստում ամբողջ հայության համար մեծ իրադարձություն համարելով վերջերս Քալիֆորնիայի կողմից Արցախի անկախության ճանաչումը, որը կարևոր քաղաքական, իրավական և բարոյական քայլ է:

Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին ու ներկաներին Արցախի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ և մաղթել նրանց քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն ու բարեկեցություն:

Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում