Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Սերժ Սարգսյանի ցանկալի բուֆերը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցի հետաձգումը Հայաստան՝ անկախ, իհարկե, պատճառներից, ըստ էության բավական շոշափելի հարված էր Հովիկ Աբրահամյանի դիրքերին: Աբրահամյանը Մեդվեդևի այցի մասին ազդարարել էր անթաքույց հպարտությամբ, մինչդեռ Մեդվեդևի այցը հետաձգվում է, ըստ որում՝ հետաձգվում է մեկ այլ կարևոր իրադարձությանը զուգահեռ՝ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի հայտի:

Այսինքն՝ մի կողմից՝ ձեռնոց է նետում նախագահական պաշտոնի համար Հովիկ Աբրահամյանի գլխավոր հավակնորդներից մեկը, եթե ոչ, ըստ էության, միակը՝ թեկուզ առայժմ, իսկ մյուս կողմից՝ չի գալիս Մեդվեդևը, ինչը, բնականաբար, պետք է կայանալու դեպքում լիներ Հովիկ Աբրահամյանի համար քաղաքական «դիվիդիներ» հավաքելու հնարավորություն: Սակայն դիվիդենդները չստացվեցին, և Հովիկ Աբրահամյանը ստիպված է ընդունել իր առաջին խոշոր անհաջողությունը՝ Մեդվեդևի այցի տապալում Ռոբերտ Քոչարյանի գովազդի ֆոնին: Գովազդ, որն անում է Հովիկ Աբրահամյանի ներիշխանական կարևոր խաղաքարտերից մեկը՝ խնամի Ծառուկյանը:

Խնդիրն այստեղ այն է, որ Ծառուկյանը ոչ միայն Հովիկ Աբրահամյանի հույսն է՝ որպես նախագահական պայքարի համար աջակից, այլև ըստ էության հենց Ծառուկյանին, այսպես ասած, Սերժ Սարգսյանի հանդեպ լոյալ դաշտում պահելն է Հովիկ Աբրահամյանի գլխավոր հաղթաթուղթ և՛ Սերժ Սարգսյանի, և՛ ընդհանրապես՝ ՀՀԿ-ական վերնախավի մոտ: Մինչդեռ Հովիկ Աբրահամյանը ըստ էության տապալում է այդ գործառույթը, համենայնդեպս՝ լոկալ իմաստով:

Գագիկ Ծառուկյանը հարթակ է տրամադրում Ռոբերտ Քոչարյանի գովազդային ֆիլմի, ասել է թե՝ քաղաքական վերադարձի հայտի համար: Ըստ էության ստացվում է, որ Աբրահամյանը չի կարողանում զսպել Ծառուկյանին և պահել նրան լոյալ դաշտում: Իսկ դա նշանակում է, որ Աբրահամյանը կարող է կորցնել վստահությունը նաև ՀՀԿ-ի մոտ, քանի որ նա վարչապետ է նշանակվել հենց այդ ակնկալիքով, որ մերձեցնելու է Ծառուկյանին և իշխանություններին և ըստ էության ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի համար կառավարելի է դարձնելու ներիշխանական համակարգային դիմակայությունը:

Խնդիրն այն է, որ Հովիկ Աբրահամյանն այս հարցերը լուծելու համար բավական, այսպես ասած, արտոնություններ է պահանջել Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից, ըստ էության չեզոքացրել է ոստիկանապետ Վովա Գասպարյանի ակտիվությունը՝ նաև խնամի Ծառուկյանի պահանջով կամ խնդրանքով, միևնույն ժամանակ ստացել է մեդիադաշտում, այսպես ասած, սեփական տիրապետություն հաստատելու քարտ-բլանշ՝ հայտարարելով, թե միայն այդ պայմանների դեպքում են լուծելի այն խնդիրները, որոնց լուծումը նրանից ակնկալում են:

Սակայն այս ամենով հանդերձ՝ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 31-ին անհաջողություն է արձանագրում՝ ի դեմս Քոչարյանի գովազդի: Այսինքն՝ ըստ էության ստացվում է, որ նա քարտ-բլանշները չի ծառայեցրել համակարգին: Այդ դեպքում ստացվում է, որ քարտ-բլանշները ծառայեցրել է ընդամենը անձնական շահերը առաջ մղելուն, այսինքն՝ ստվերային խաղ է սկսել համակարգի թիկունքում:

Սա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանը կարող է կորցնել ՀՀԿ-ի վստահությունը: Սերժ Սարգսյանի վստահության մասին խոսք չկա, քանի որ նա այդ վստահությունը երբեք չի էլ վայելել: Պարզապես Սերժ Սարգսյանը հոգնելով անընդհատ պահել այդպես էլ գործոն չդարձած Տիգրան Սարգսյանին՝ ներիշխանական խաղում Ծառուկյանի դեմ «ինքնուրույն» գործելու կամ այդ հարցը լուծելու համար ակտիվ խաղի մեջ ներգրավեց Հովիկ Աբրահամյանին:

Սակայն այս ամենով հանդերձ՝ Աբրահամյանն ըստ էության շարունակում է Սերժ Սարգսյանի համար լինել բուֆեր ներհամակարգային հարաբերություններում, որի վրա են այժմ գնում հարվածները: Ընդ որում, նման անհաջողությունների պարագայում Աբրահամյանը Սերժ Սարգսյանի համար դառնում է էլ ավելի նախընտրելի բուֆեր, այսինքն՝ անհաջողությունները և անգամ թիկունքում անհատական խաղերի իրողությունները Հովիկ Աբրահամյանին ըստ էության խոցելի են դարձնում Սերժ Սարգսյանի առաջ և այսպիսով Սարգսյանին ազատում նրա բուֆերային ծառայությունների դիմաց որևէ պարտավորությունից, ըստ որում՝ հրապարակավ, իշխող համակարգի առաջ են ազատում՝ հարկ եղած դեպքում Հովիկ Աբրահամյանից ազատվելը նրա համար դարձնելով տեխնիկայի հարց:

 

Լուսանկարը՝  Irakan.info-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում