Հռոմի օլիմպիական մարզադաշտում կայացել է ֆուտբոլային հանդիպում՝ հանուն Գազայում խաղաղության հաստատման: Հանդիպմանը մասնակցել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Scholas և նախկին ֆուտբոլիստ Խավիեր Սանետիի Pupi foundation թիմերը:
6:3 հաշվով հաղթել է Սանետիի թիմը՝ հաղորդում է ITAR-TASS-ը: Խաղին մասնակցել են շատ հայտնի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են՝ Դիեգո Մարադոնան, Ռոբերտո Բաջոն, Ջանլուիջի Բուֆոնը, Զինեդին Զիդանը, Լիոնել Մեսսին, Նեյմարը, Անդրեա Պիրլոն, Ալեսանդրո դել Պյերոն, Անդրեյ Շևչենկոն:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երկար տարիներ եղել է արգենտինյան «Սան-Լորենսի» ակումբի երկրպագուն: Հանդիպմանը Հռոմի պապը անձամբ ներկա չի եղել, բայց խաղը սկսվելուց առաջ մարզադաշտում հեռարձակվել է նրա տեսաուղերձը ֆուտբոլիստներին և հանդիսատեսին:









































