Քվեսի Ապպիան՝ ֆուտբոլի Գանայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, չի ընդգրկել իտալական «Միլան»-ի կիսապաշտպան Սալի Մունտարիին 2013 թվականին կայանալիք Աֆրիկայի Ազգերի գավաթի մրցաշարին մասնակցելու հայտացուցակում: Այս մասին տեղեկացնում է MilanNews.it-ը:
Այս պարագայում «ռոսոներիները» կարող են ապավինել Գանայի հավաքականի խաղացողին, որը կարող է փոխարինել վնասվածք ստացած Նեյջել դե Յոնգին:
Հիշեցնենք, որ Աֆրիկայի գավաթի խաղարկությունը տեղի է ունենալու 2013 թվականի հունվարի 19-ից փետրվարի 10-ը:









































