Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

«Քոչարյանն այդքան պադո՞շ է, Գոռ Քլոյանի արյունն ո՞ւմ ճակատին քսեմ»

Օրեր առաջ քաղաքականություն վերադառնալու հերթական ակնարկներով հարցազրույց տվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Դրան հաջորդեց վերջինիս ծննդյան 60-ամյակին նվիրված ֆիլմը, որը պատմում էր Քոչարյանի նախագահության տարիների «դրախտի» մասին:

Ի դեպ, ֆիլմը ցուցադրվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաալիքով: Անմիջապես հետո Ծառուկյանն անձամբ շնորհավորեց Քոչարյանին՝ բարձր գնահատելով վերջինիս ավանդը Հայաստանի և Արցախի կայացման գործում:

Բնականաբար, ֆիլմում խոսք չկար անգամ Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի ոճրագործություններում վերջինիս մասնակցության, նրա դրախտային կառավարման տարիների ընթացքում մամուլի անազատության և մի շարք այլ իրողությունների վերաբերյալ:

2008 թվականի Մարտի 1-ի ոճրագործության զոհ Գոռ Քլոյանի մոր՝ Ազատուհի Քլոյանի խոսքերով՝ Քոչարյանի երազանքն է փակել այդ էջերը ու վերադառնալ քաղաքականություն, բայց դա նրան չի հաջողվի․ «Սերժ Սարգսյանը երբ ավարտեց նախագահությունը, Ձեզ թվում է՝ ո՞վ է գալու նրանից հետո: Բայց ինձ չի թվում՝ նա այդքան երես կունենա, այդքան պադոշ կլինի, որ գա նորից ղեկավարի կամ մտնի քաղաքականություն: Բա Մարտի 1-ը, բա Հոկտեմբերի 27-ը, բա Գոռ Քլոյանի արյունը ո՞ւմ ճակատին քսեմ, ինքը պետք է գա ու մատաղ լինի իմ երեխուն»:

Տիկին Ազատուհին անդրադարձավ նաև «Կենտրոն»-ով ցուցադրված ֆիլմին և ասաց․ «Բայց ինչո՞ւ է Ձեզ թվում, թե մենք վստահում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսացկությանը: ԲՀԿ-ն հիմնվելէ Ռոբերտ Քոչարյանի օրոք, նա է դրա պարագլուխը, Քոչարյանի 60-ամյակն էլ երևի ուրախությունն ու չգիտեմ ինչն էր, որ շնորհավորեց: Դա Քոչարյանի կուսակցությունն է՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ: Բառեր չեմ գտնում ասելու, ես չեմ էլ կասկածում դրանում: Բոլորն էլ կսատարեն, նրանք բոլորը ծաղրածու են, ինչի՞ մասին է խոսքը: Ի՞նչ քաղաքականություն, Հայաստանը բեմ է, դրանք էլ դերասաններ, ով կարողանում է՝ լավ խաղում է: Իմ նման մայրերն էլ նստել սպասում են, որ այս երկրում արդարություն կլինի: Նրանց նմաններն են հաղթանակով առաջ գնում, ոչ թե իմ նման որդեկորույս մայրերը, որ սպասում են բացահայտման»:

Մեր զրուցակիցն ավելացրեց, թե ցավն այն է, որ այդ գործիչները միշտ կարողանում են ամեն ինչի տակից դուրս գալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում