«Միլան»-ի Twitter-ի պաշտոնական էջի փոխանցմամբ՝ ֆրանսիացի կիսապաշտպան Ջոնաթան Բիաբիանին համալրել է թիմի կազմը:
«Ռոսսոներիներ»-ը 26-ամյա կիսապաշտպանի դիմաց «Պարմա»-ին վճարել են 4 մլն եվրո ու զիջել Քրիստիան Ձակարդոյի տրանսֆերը:
Նախորդ մրցաշրջանում Բիաբիանին «Պարմա»-ի կազմում մասնակցել է 38 հանդիպման ու խփել 7 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:







































