Անցած շաբաթվա վերջում համացանցում հայտնվել է Մայլի Սայրուսի մասնակցությամբ V Magazine-ի նոր համարը: SPLETNI.ru-ն ներկայացրել է ևս մի քանի լուսանկար աստղի ֆոտոշարքից, որի հեղինակ է Կարլ Լագերֆելդը:
Բացի Սայրուսի թարմ լուսանկարներից, լրատվամիջոցներում հայտնվել է նաև այլ տեղեկատվություն, որը վերաբերում է հենց դերասանուհուն: Աստղը սիրավեպ է սկսել Դուգլաս Բուտի հետ:
Համաձայն աղբյուրի տվյալների՝ նորաստեղծ զույգին նկատել են ռոմանտիկ ընթրիքի ժամանակ: Նրանք այցելել են Soho House, որը տեղակայված է Արևմտյան Հոլիվուդում:
Հիշեցնենք, որ վերջերս տված հարցազրույցում Մայլի Սայրուսը նշել էր, որ չնայած արդեն մեկ տարի է, ինչ բաժանվել է Լիամ Հեմսվորթից, բայց դեռ սիրում է նրան:
Նա լրագրողների հետ խոսել է նախկին ընկերոջ մասին, բայց հարցազրույցում հայտարարել է. «Ես սիրում եմ Լիամին, իսկ Լիամն ինձ է սիրում»:












































