2012թ. նոյեմբերին ԱՄՆ-ում մանրածախ վաճառքն աճել է 0.3%-ով նախորդ ամսվա համեմատությամբ, երբ դրանք իջել էին 0.3%-ով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը` վկայակոչելով ԱՄՆ-ի առևտրի նախարարության տվյալները:
Գործակալության հարցմանը մասնակցած վերլուծաբանները կանխատեսում էին մանրածախ վաճառքի աճ 0.5%-ով:
Նոյեմբերին ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքը աճել է 1.5%-ով: Տարեկան կտրվածքով վաճառվել է 15.5 միլիոն ավտոմեքենա, ինչն առավելագույն ցուցանիշ է 2008թ. փետրվարից: Ինչպես նշում են փորձագետները, ամերիկացիները փոխում են «Սենդի» փոթորկից տուժած իրենց ավտոմեքենաները:
Նոյեմբերին ավտոլցակայանների եկամուտը կրճատվել է 4%-ով:
Ընդհանուր առմամբ նոյեմբերին վաճառքի աճ է գրանցվել 13 հիմնական ապրանքային կարգերից 10-ում: Մասնավորապես էլեկտրոնիկայի վաճառքն է 2.5%-ով, հագուստինը` 0.9%-ով, իսկ շինանյութերինը` 1.6%-ով:








































