Ինչպես տեղեկացնում է «Կրասնոդար»-ի պաշտոնական կայքը, թիմը պայմանագիր է ստորագրել շվեդական ԳԱԻՍ ֆուտբոլային ակումբի հետ թիմի հարձակվողական կիսապաշտպան Ֆրանսիսկ Վանդերսոնի տեղափոխության վերաբերյալ:
Պայմանագիրը կնքվել է երկու տարի ժամկետով՝ մեկ տարի երկարաձգման պայմանով:
Նշենք, որ Վանդերսոնը բրազիլացի է, ընթացիկ մրցաշրջանում 13 խաղի է մասնակցել՝ դառնալով յոթ գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ:






































