Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Չեմ ցանկանում փորձարարական ճագարի պես ապավինել փորձարարի բարի կամքին. դասախոսը հեռացել է մայր բուհից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Բագրատ Հարությունյանը, որն օրերս աշխատանքից դուրս գալու դիմում է ներկայացրել:

-Ինչո՞ւ հենց հիմա ազատման դիմում ներկայացրիք: Կուտակային կենսաթոշակային նոր օրե՞նքն է պատճառը, թե՞ վաղուց էիք որոշում կայացրել:

-Վաղուց չէի որոշել, օրենքի պատճառով եմ դուրս եկել: Իսկ դուրս եմ եկել հիմա, որ ամբիոնիս փաստի առաջ չկանգնեցնեմ, գոնե ժամանակ ունենան դասերը վերաբաշխել, ու հենց այդ պատճառով չեմ համոզվել սպասել, թե ինչ կլինի… ավելի վատ կլիներ ուսանողներին:

-Սա բոյկո՞տ է օրենքին: Կշարունակե՞ք արդյոք պայքարել նախաձեռնության հետ: Ի՞նչ եք կարծում, արդյոք շա՞տ դասախոսներ կդիմեն այս քայլին, թե՞ կհամակերպվեն:

-Ամեն ինչ ավելի քան տրիվիալ է. չեմ հավատում որևէ մեկի խոստումներին, չեմ ցանկանում նվիրել աշխատածս գումարը կառավարությանը, որն ինձ հորդորում է ավելի վատ ապրել: Չեմ ցանկանում հնարավորություն տալ մեկին մտածել, որ եթե չեմ դուրս եկել, կարելի է ավելի շատ հեծնել:

Սա բոյկոտ է կառավարությանը, որը սեպտեմբերի 1-ին փաստի առաջ է կանգնեցնում: Կպայքարե՞մ: Պայքարում եմ՝ հեռանալով: Ժամանակ չունեմ միտինգի գնալ, ինչ-որ բաներ գոռալ…

Շատ կլինեն, չգիտեմ, բայց այսօր ինձանից բացի ինձ հետ ևս 2 այլ դասախոս հեռացան: Մեկը մեր ֆակուլտետից չէր:

-Կարծում եք՝ անօգո՞ւտ կլիներ բողոքի ձայն բարձրացնել գոռալով կամ համախմբվելով:

-Իմ խառնվածքին դեմ է բողոքի նման կերպը: Բացի դրանից՝ ես այսպիսի հաշվարկ ունեմ. ենթադրենք՝ մեկնարկը 27-ին էր, երբ 15 դասախոս նամակ հանձնեցին կառավարությանը… Մինչև կառավարության նիստ լինի, մինչև քննարկեն, լրամշակեն, օրենքի ուժ տան և կիրառության մեջ մտցնեն, կիսամյակը լավագույն դեպքում կես կլինի: Կստացվի, որ ուսանողներին եմ փաստի առաջ կանգնեցնում: Համախմբվել հնարավոր չէ, ոչ մեկը ստույգ տեղեկատվություն չունի:

Իրականում կարծում եմ՝ օրենքը կփոխվի, կշահեն նրանք, ովքեր լուռ սպասում են՝ ինչ է լինելու: Այսինքն՝ ինչպես միշտ: Չեմ ցանկանում փորձարարական ճագարի պես ապավինել փորձարարի բարի կամքին:

– Գաղտնիք չէ, որ դասախոսները ցածր են վարձատրվում, արդյոք Ձեր աշխատավարձից զգալի՞ «արտահոսք» էր սպասվում: ԵՊՀ-ից դուրս գալուց հետո արդյոք մասնավոր բուհում կդասավանդե՞ք, քանի որ օրենքը, փաստորեն, մասնավոր հատվածի վրա չի տարածվում:

-2004-ից դասախոսում եմ մայր բուհում, երբ ասպիրանտուրա ընդունվեցի: Տարբեր առարկաներ ունեմ: Որոշների համար չեմ ափսոսում, վստահ եմ, որ ինձանից լավ դասախոսներ կվարեն, բայց երկու ուղղություն կա, որոնցում բացառիկ դեր ունեմ: Մեկը՝ մեդիապլանավորման հետ կապված առարկաները. միակ մարդկանցից եմ այս երկրի, որը և՛ տեսականորեն, և՛ գործնականորեն գիտի՝ ինչպես են կատարվում հեռուստաչափումները և հարակից աշխատանքները, որը նաև դասավանդում եմ:

Մյուսը քանակական տվյալների վերլուծությունն է սոցիոլոգների համար: Մեզանում այդ հարցերով զբաղվում են տնտեսագետներն ու մաթեմատիկոսները, իսկ հասարակագիտական մտածելակերպ ունեցող ուսանողներին դա շատ անգամ հասկանալի չէ…

Ավելի շատ խնդիրը ոչ թե արտահոսքն է, այլ համալսարան գալու փաստի անընդունելի լինելը: Ստացվում է, որ ես մոտ 20-30 հազար պիտի ստանամ, բացի դրանից՝ մեքենայի վառելիքի ծախսը, դրան ավելացրած՝ դեռ վճարովի կայանատեղիի համար պետք է վճարեմ… Այդ հարցը այդպես էլ ԵՊՀ ադմինիստրացիան չկարողացավ լուծել արժանապատիվ կերպով: Եթե խնդրեին անվճար դասավանդել, կհամաձայնեի, բայց 20-30 հազարը վիրավորական է:

Ինչ վերաբերում է մասնավոր բուհում դասավանդելուն, նախ՝ դասավանդում եմ Ֆրանսիական համալսարանում՝ շատ ավելի մեծ բավականություն ստանալով կազմակերպչական մշակույթից: Բացի դրանից՝ այսօր հրավեր եմ ստացել մեկ այլ մասնավոր կրթական հաստատությունից, պարզապես քանի դեռ չունեմ վերջնական պատասխան, չեմ ուզում անունը նշել:

Եթե օրենքը չստիպեր, դուրս չէի գա, շատ լավ գործընկերներ ունեմ ԵՊՀ-ում ու շատ եմ կարոտելու նրանց: Առավել ևս՝ նրանցից շատերը նախ իմ դասախոսներն են, որոնց շնորհիվ ես այն եմ, ինչ կամ, հետո նոր կոլեգաներ… Այստեղ նաև այդ բարոյական հարթությունը կա, մի տեսակ դավաճանության զգացողություն կա: Նույն դավաճանության զգացողությունը կա բազմաթիվ ուսանողների նկատմամբ… Մարդիկ դեռ անցյալ տարվանից նախնական համաձայնություններ են ձեռք բերել դիպլոմային աշխատանքները ղեկավարելու համար: Լավ չէ, որ այսպես եղավ, բայց ունենք այն, ինչ ունենք:

Այս բոլոր անհարմար զգացողությունների հետ մեկտեղ՝ կա մեկ այլ զգացողություն. «Լավ՝ որքան կարելի է…»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում