Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Եվրասիական տարածաշրջանը ունի կենսական նշանակություն՝ պատմական «Մետաքսի ճանապարհի» վեականգնման համար.
«Եվրասիական տարածաշրջանը, որը լի է տնտեսական հնարավորություններով, կվերածվի ապագա ողջ աշխարհի կանխորոշողի և ուղղություն կտա աշխարհի տնտեսությանն ու աշխարհաքաղաքականությանը:
Եվրասիական տարածաշրջանում առկա են էներգետիկ, տնտեսական, տրանսպորտային ու անվտանգության ոլորտներում համագործակցելու հնարավորություններ: Տարածաշրջանի երկրներին անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում համագործակցության իրական պոտենցիալի իրագործման համար»:
Նշվում է, որ նոր «Մետաքսի ճանապարհը» միտված է Հարավային ու Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև առևտրային ու տարանցիկ կապերի լայնամասշտաբ և զարգացած ցանցի ստեղծմանը: Ընդհանուր առմամբ, այս նախագծին պետք է մասնակցի 28 երկիր: «Մետաքսի երկաթուղային ճանապարհի» երկարությունը պետք է կազմի 81,000 կիլոմետր:








































