Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը հերքել է հաղորդագրությունն այն մասին, թե երկիրը պատրաստ է մասնակցել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալների դեմ ռազմական գործողությանը: Այս մասին նա հայտարարել է Sky News հեռուստաալիքի եթերում:
«Մենք մտադիր չենք Իրաքի ռազմական գործողություններին»,- հասկացրել է նախարարը:
Ֆելլոնի խոսքով՝ իր երկիրը չի ստացել ԱՄՆ-ի կամ ինչ-որ մեկի հարցումը՝ ուղղակի ռազմական միջամտության վերաբերյալ, որը կարող էր իրականացվել «հանրապետություն զինծառայողներ ուղարկելով» կամ «Իսլամական պետության» զինյալների դիքերին ուղղված «ավիահարվածներին մասնակցելով»:
«Մենք մտադիր չենք հրաժարվել Իրաքում մեր ներկայիս ռազմավարությունից, որը նախատեսում է մարդասիրական օգնություն բնակչությանը ու աջակցություն գործող կառավարությանը»,- հայտարարել է բրիտանացի նախարարը:









































