Thursday, 02 07 2026
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Մանոյանի բուժմամբ զբաղվում է Գերմանիայի հավաքականի և «Բավարիա»-ի բժիշկը (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, ով վիրահատության է ենթարկվել Գերմանիայում և խաղադաշտ դուրս չի գա շորջ 3-4 ամիս, պատասխանել է ՀՖՖ պաշտոնական կայքի հարցերին:

Դավիթ, ինչպե՞ս անցավ վիրահատությունդ

Շնորհակալություն, սպասվածից լավ: Նախնական տվյալներով ապաքինումը պետք է տևեր 3-5 ամիս, բայց պարզվեց, որ հնարավոր է սահմանափակվի 3-4 ամսով: Ամեն ինչ լավ է, ուղղակի ժամանակ է պետք:

Սա հին վնասվա՞ծքդ է, որ ստացել էիր դեռևս «Միկա»-ի դեմ խաղի ժամանակ:

Այս վնասվածքը ես ստացել եմ 2009 թվականին: Զագրեբի «Դինամո»-ի պատասխան խաղից առաջ՝ նախախաղային մարզման ժամանակ, կտրեցի մենիսկս: Տարվա վերջում ես վիրահատվեցի: Հիմա նորից այդ ծունկս է, բայց բոլորովին այլ վնասվածք է: Երբ աջ ծունկս վնասվել էր, մոտ 2.5 տարի ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկած էր ձախ ծնկիս վրա, հենց այդ պատճառով էլ առաջացավ այդ պրոբլեմը:

Ինչպե՞ս է ընթանալու վերականգնման պրոցեսը:

Առաջին 6 շաբաթը պետք է ընդհանրապես ուժ չգործադրեմ ձախ ոտքիս վրա: Հետո նորից կնկարեն, և եթե վնասված տեղը արդեն աճած լինի, կսկսեմ քայլել և վազել:

Այսինքն ամբողջ ընթացքում մնալու ես Գերմանիայում՝ բժիշկների հսկողության տակ:

Առաջին 6 շաբաթը հաստատ կմնամ, որովհետև դեռ քայլել չի կարելի, բացի դրանից այստեղ պետք է մերսման և ֆիզիոթերապիայի կուրսեր անցնեմ: Այդ պատճառով մինչև հունվարի կեսերը կմնամ այստեղ:

Դավիթ, քո բուժմամբ զբաղվում է Գերմանիայի հավաքականի և «Բավարիա»-ի բժի՞շկը:

Այո, նա է զբաղվում, բայց նա վիրահատություններ չի անում: Նա ինձ ուղարկեց ամենալավ մասնագետի մոտ, որը շատ ֆուտբոլիստների է վիրահատել: Չնայած դրան, իմ բուժումը հենց ինքն է իրականացնում:

Դավիթ, թե՛ երկրպագուները, թե՛ հավաքականի ֆուտբոլիստները անհամբեր սպասում են քո վերադարձին: Քեզ մաղթում ենք առողջություն և շուտափույթ ապաքինում:

Շնորհակալություն, քանի որ ամանորյան տոներին ես Երևանում չեմ լինելու, շնորհավորում եմ ֆուտբոլի հետ կապ ունեցող բոլոր մարդկանց Ամանորն ու Սուրբ ծնունդը: Հայկական ֆուտբոլին գալիք տարում մաղթում եմ մեծ հաջողություններ, շատ հաղթանակներ, թող բոլորը երջանիկ լինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում